"Խեղկատակի զառանցանքները"

Մնացյալ հատվածները, արձակ գործերը կարող եք ընթերցել "Խեղկատակի զառանցանքները" գրքից: Հարցրեք ԲԱՑԱՌԱՊԵՍ "Բյուրոկրատ" և "Բուկինիստ" գրախանութներում:
ԵՐԵԿՈ

Անհույս երեկո է: Սուրճի մրուրն է
Թախծոտ սրտիս միակ վկան:
Դու կրկին չկաս, իմ սեր…
Ես լքված նավակ կարծես լինեմ…
Հնչում է մեր սիրո երգը և…
Եվ ինձ հիշեցնում այն րոպեները,
Ակնթարթները մեր խենթ կրքի…
Ես չկամ արդեն, իսկ դու…
Իսկ դու նրա տաք գրկում ես…
Դու գտնում ես կա արդյոք վերադարձ…
Մութ ու խավար, թշվառ վերադարձը,
Որը թախծից ու մորմոքից բացի
Ոչինչ չի բերի, չէ՞…
Թախիծ, մորմոք, սրտի վերքեր,
Որոնք ախտանիշ են մենակության ու…
Պետք է արդյոք “ու”-ն շարունակել:
Չեմ կարծում, չէ՞ որ դա անիմաստ է…
Այո, անիմաստ է, բայց անհրաժեշտ…
Իմ կյանքի նման, որի իմաստը
Հենց այդ նույն Անիմաստն է…
Անիմաստ լքված նավակը`
Գորշ ու կեղտոտ առագաստով…
Նավակը, որը շուտով, այո,
Շատ շուտով…
Ենթակա է…
Կոր-ծան-ման…

     ԱԳՌԱՎԸ, ԿԶԱՔԻՍՆ ՈՒ ԱՂԱՎՆԻՆ

Անհրապույր լամպ կա սենյակում: Սենյակը պատկանում է Կզաքիսին: Կզաքիսն ունի սուր եղջյուրներԵղջյուր ունի նաև Ագռավը, բայց ոչ Աղավնին: Վերջինս ունի միայնունիլոկՈչ, նա ոչինչ չունի: Նա ԱՂԱՎՆԻ է:
  Ի՞նչ եք կարծում, սա իրիկնային ցնդաբանությո՞ւն էՔավ լիցի, մտածեք այնպես, ինչպես ինքներդ եք ուզում:
 Միգուցե ուզում եք նաև մի գավաթ շամպա՞յն, ո՞վ գիտե
 Գիտե՞ք նաև, որ Աղավնին, Կզաքիսն ու Ագռավը լավ բարեկամներ էին, մինչև
 Չէ, չեմ պատմի, թեկուզ և մորթեք
 Մորթեք ու սպանեք նաև սենյակի լամպը, բայց մինչ այդ կոտրեք ձեր, այո, ձեր սուր ԵՂՋՅՈՒՐՆԵՐԸ
 Մարդիկ, դուք ինչո՞ւ եք այդքան բարի. պետք չէ` կպայթեք հանկարծ: Հանկարծ ձեր հոգին կաղտոտվի, հանկարծ ձեր անաղարտությունը կաղտոտվի: Կաղտոտվի և այս իրիկնային ցնդաբանությունը
 Ցնդաբանում ենք հաճախ գիտե՞ք ինչից. մեր ուզած Շամպայնից: Հենց այդ խմիչքի պատճառով էլ Բարեկամները դարձան Ախոյաններ` ոխերիմ ոսոխներ: Ոսոխներ, որոնք իրար մորթում են ու սպանում, սպանում են ու կոտրում:
 Կոտրում են նաև լամպը սենյակի, Կզաքիսի սենյակի, բայց ոչ երբեք իրենցը:
 Ամեն ինչ հրաշալի է, ես ասացի վա՞տ է: Ոչ, բնավ
 Միայն պետք է հիշել մի փոքրիկ ու պարզ ճշմարտություն.
 Այդ նույն Կզաքիսը, Ագռավն ու Ազավնին, ոչ այլ ինչ են, եթե ոչ մի մարդկային ցեղ` սերված Ադամից ու Եվայից
 Այսինքն ՄԵՆՔ ենք                                                                                                                              
ՍԻՐՈ "ԻՆՉՈւ"-Ն

  Սիրո լճակ, մարած կանթեղ,
Հույսի նշույլ ու մի արև,
Լուսնի շողեր ու երազներ,
Որ իմ հոգում դարձել են թև
Կապույտ մակույկ, թոշնած ծաղիկ,
Պատռած նամակ, պղտոր առվակ,
Սիրո խարույկ, այրված աշուն,
Որ իմ հոգում դարձել են քուն...
Կյանքից պոկված փոշոտ կածան,
Փշոտ վարդեր, աղոտ լույսեր,
Մի խենթ աղջնակ, անքուն գիշեր,
Որ իմ հոգում դարձել են սեր...