Անավարտ Վեպ...

Եվ այդ օրվանից փոխվելու էր ամեն ինչ…
Այդ օրվա գիշերը նա երազ տեսավ… Երևում է այսուհետ մուսաները նրա նկատմամբ բարեհաճ էին լինելու… Այդ օրը շրջադարձային նշանակություն ունեցավ նրա կյանքում, որի մասին, չնայած, նա դեռ չգիտեր և չէր էլ կարող իմանալ: Այդ օրը հենց այդպես էլ կկոչենք. “Օր առաջին”… Օրերը կհաջորդեն մեկը մյուսին և այս վեպի` իրական զառանցանքի միջոցով կպատմեն Ձեզ այն ամենը, ինչը ՊԵՏՔ Է պատմվի, այլընտրանք պարզապես չկա…
Եվ ուրեմն, մեկնարկը տրված է… Պատրա՞ստ եք…


ՕՐ ԱՌԱՋԻՆ


Առաջին կոչվող օրը, որը դեռ չէր հասցրել դառնալ ԱՌԱՋԻՆԸ, սկզբում Էրիկի համար հերթական առօրյա էր: Ուշ արթնացավ, ինչպես միշտ, լվացվելիս հայելու մեջ ինքն իրենով հիացավ, ինչպես միշտ, սուրճ պատրաստեց ու վառեց օրվա առաջին գլանակը:
Եփելիս սուրճը թափվեց գազօջախին, ինչպես միշտ, ու չմաքրվեց, ինչպես միշտ…
Առաջին ծուխը քաշելիս ինչ-որ անսովոր սրտի ծակոց զգաց, որը նրա մոտ ՙինչպես միշտ՚-ի, այսպես կոչված, ցանկում չկար, առաջին անգամն էր: Բանի տեղ չդրեց… Սա, չնայած, հետագայում կպարզվի, որ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ առաջին փոքրիկ նշանն էր:
Գիշերն այսօր սովորականից ավելի ուշ պառկեց, այսինքն շատ քիչ էր մնում, որպեսզի կրկին միայնակ դիմավորի լուսաբացը: Եվ պառկելուց տասը րոպե անց սկսվելու էր ամենը, այն, ինչը յուրատեսակ կերպով փոխելու էր նրա կյանքի բնականոն ընթացքը, այն, ինչը հիմք էր դնելու ՆՈՐ կյանքի, այն, ինչը ստիպեց մեղավորիս համարձակություն ունենալ գրելու իր ԱՌԱՋԻՆ վեպը:
Էրիկը երազ տեսավ: Դա այն սովորական երազներից չէր, որ հաճախ այցելում է բոլորիս: Երազում նա սկսեց ստեղծագործել… Բարձրաձայն մտքերը արագորեն հաջորդում էին մեկը մյուսին… Կիսարթուն-կիսաքուն վիճակում էր… Նա զգում էր, որ ունակ է արթնանալ և այդ ամենը փոխանցել թղթին կամ համակարգչին… մանավանդ, որ նախկինում, ոչ այնքան մոտ անցյալում նմանատիպ փորձություն ունեցել էր, բայց Էրիկն ալարեց արթնանալ. փոխարենը նրան այցելեց իրական քունը, ու հաշված րոպեներ անց նա արդեն ոչինչ չէր հիշում, ոչինչ չէր զգում: Մորփեոսը նրան գրկել էր իր ճիրաններում, և մոռացնել տվել այն, ինչ արդեն տեղի էր ունեցել:
Առավոտյան նա արթնացավ… Սառը քրտինքն ու դողը, հաջորդելով մեկը մյուսին, պատեցին նրա մարմինը… ու նա հիշե~ց…


ՕՐ ԵՐԿՐՈՐԴ


Առավոտյան նա արթնացավ… Սառը քրտինքն ու դողը, հաջորդելով մեկը մյուսին, պատեցին նրա մարմինը… ու նա հիշեց…
Հիշեց, բայց առանձնապես կարևորություն չտվեց դրան: Դե, նախ գիտեր, որ ինքը “տարած” է: Երկրորդ, մտածեց, մուսաների` վերջերս ոչ այնքան հաճախակի այց էր պարզապես… Մի քիչ զարմացավ, բայց այնուամենայնիվ մտածեց. “Տենց էլ պետք ա լիներ”…
Եվ ՕՐ ԵՐԿՐՈՐԴ-ը նրա համար արդեն սպառված էր…
Գիշերը չքնեց: Ուղղակի… Լակում էր ընկերների հետ… Ապուշ…


ՕՐ ԵՐՐՈՐԴ


Գիշերը չքնեց: Ուղղակի… Լակում էր ընկերների հետ… Ապուշ…
Երբ երրորդ օրվա ընթացքում առաջին անգամ բացեց աչքերը, չգիտես ինչու հայտվել էր զուգարանում: Ականջներում ահավոր, անընդմեջ ու տանջալի խշշոց էր: Նա չհասկացավ` ինչ է տեղի ունեցել: Գլանակ վառեց… Մի ձեռքին ծխախոտն էր, մյուս ձեռքով գրպանից ուզում էր հանել բջջայինը, քանզի ձայնային ազդանշանն իրեն կոտորելով տեղեկացնում էր, որ մեսիջ է ստացվել: Բացեց էկրանն ու կարդաց. “uuuuuuuf inch es kayfavat @lnum iaaaa”…
Բնականաբար ոչինչ չհասկացավ. անծանոթ համարից էր: Զուգարանից դուրս եկավ: Ամայի փողոցում էր: Զգեստը փոքր-ինչ փոշոտ, դեմքը` հոգնած ու ճմրթված, մարմինն էլ ցավից ջարդվում էր: Կանգնեց փողոցի մի անկյունում անհույս ու զզվելի տրամադրությամբ մեքենա սպասելու հույսով… Հանեց բջջայինը, որ ինչ-որ տաքսի սերվիսից մեքենա պատվիրի, նորից հիշեց անհասկանալի բովանդակությամբ մեսիջը, ու որոշեց զանգել էդ համարով: Որոշումն իրականացրեց… Զանգը գնաց, խռպոտ ձայնով մի տղամարդ վերցրեց հեռախոսն ու վերցնելուն հաջորդեց անտարբեր “Ալո”-ն… Չանցավ ակնթարթ, երբ կապն ընդհատվեց հեռախոսային օպերատորի ձայնագրված “...քանի որ ձեր հաշիվը սպառված է” շատ պատասխանատու հայտարարությամբ:


 ՕՐ ՉՈՐՐՈՐԴ



 Չանցավ ակնթարթ, երբ կապն ընդհատվեց հեռախոսային օպերատորի ձայնագրված  
քանի որ ձեր հաշիվը սպառված է” շատ պատասխանատու հայտարարությամբ:

Ու էդ հալին Էրիկը չգիտես ինչու հիշեց հոլիվուդյան նմանատիպ սյուժե պարունակող ֆիլմերը, և կադրերը հայտնվեցին աչքերի առջևԻրեն մի պահ փորձեց երևակայել որպես, էսպես կոչված, ”կինոյի տղա” ուստացվեց

Ամայի փողոցի շատ հեռվից մեքենայի ձայն լսվեց: Ձայնը քանի գնում մոտենում էր: Շուտով Էրիկը նկատեց կարմիր Մերսեդեսը, որը մեծ արագությամբ մոտենում էր իրեն` և մոտենալով դանդաղեցնում արագությունը, փոխարենը արագանում էր մեր “կինոյի տղայի” սրտի բաբախյունըՄտածում էր` ինչ լավ է, որ Աստված վերջապես իրեն օգնության հասավ, մանավանդ երբ ինքն էլ մոլորված ու խճճված էր ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ վերջին չորս օրերի ընթացքում:

Իրականում սա դեռ ԵՐՐՈՐԴ օրն էր, բայց պայմանականորեն իմաստային սկզբունքով մենք անվանում ենք արդեն ՉՈՐՐՈՐԴ ՕՐ: Հնարավոր է նաև՝ ասենք անցնի մեկ տարի, ու մեկ տարի հետո՛ փոխվի օրը, քանզի մեզ համար պարզ է դառնում, որ այս օրերը դրանք էն ՆՈՐ կյանքի օրերն են, որոնց մեջ Էրիկը հայտվեց իր կամքից անկախ

Մեքենան կանգնեց: Ղեկին աղջիկ էր: Էրիկը էդ փաստից չգիտես ինչու էլ ավելի մոլորվեց: Անցավ քսան վայրկյանի չափ, աղջիկ վարորդն ի՛նքը բացեց մեքենայի դուռը: Ոչ ոք չէր խոսում: Նա նստեց: Մեքենան կրկին մեծ արագություն հավաքելով սլացավ:

Հակառակ այն բանին, որ Մերսեդեսի մեջ ավելի քան զով էր, Էրիկը շփոթմունքից, լարվածությունից ու անորոշությունից քրտինքի մեջ կորած էր: Փորձում էր կենտրոնանալ ու հանգիստ շունչ քաշելԲայց ո՞վ էր էդ աղջիկը: Ամայի փողոցում կարմիր Մերսեդե՞սՀենց այն պահին, երբ ինքը էդ վիճակո՞ւմ էրՄիթե դա պատահականություն էր, թե՞… Տարաբնույթ ու խառնիճաղանչ հարցերը տանջում էին նրան: Եվ որոշելով գոնե փոքր-ինչ հանգստանալու համար ”արթնանալ դաժան երազից”, սթափվեց ու մի պահ հավաքելով իրեն, խզեց լռությունը:

Հազաց, արհեստականորեն մաքրեց կոկորդը և բացեց զրույցն անծանոթուհու հետ.

-    Բարև,- ասաց, հետո անիմաստ ժպտաց:

-    Անհամբեր էդ բառիդ էի սպասում, ավելի ճիշտ սրտատրոփ,- մտերմիկ հնչերանգով խայթեց աղջիկը:

Կարմիր Մերսեդեսի վարորդն իրականում չէր փայլում արտասովոր և հատուկ գեղեցկությամբ, բայց և անչափ հետաքրքիր արտաքին ուներ: Կլիներ քսանհինգին մոտ: Կարճ մազեր, կոպտավուն քիթ, հաստ ու ախորժալի շուրթեր, աչքերը՝ բաց գույնի, չնայած որ հնարավոր չէր հասկանալ դրանց գույնը, միջահասակ էր երևում, մարմինը՝ համաչափ, կլորիկ կրծերը անամոթ կերպով երևում էին կարճ շապիկի արանքից, շպարված, առավել ևս գաջված” չէր, միայն Մերսեդեսի դուրեկան գույնի շրթներկն էր ընդգծում հրաշալի շուրթերը

Կրկին լռություն տիրեց: Այս անգամ այն խախտեց արտասովոր և հատուկ գեղեցկությամբ չփայլող, բայց և անչափ հետաքրքիր արտաքինով օժտված, աչքերի խորհրդավոր գույն ունեցող աղջիկը.

-           Չե՞ս հիշում ինձ:

-           ԸըըըՉգիտեմ, պատասխանեց էլ ավելի շփոթված Էրիկը:

Ու նորից մտքերը մեկը մյուսին հաջորդելով սկսեցին կրծել նրան՝ “Ի՞նչՈւրեմն իրենք ծանո՞թ են, դեռ մի բան էլ պիտի հիշե՞ր նրանԱ՜յ քեզ բա՜ն: Որտեղի՞ց հայտվեց էս չարաբաստիկ Մերսեդեսն ու նրա կլորիկ կրծքերով աղջիկ վարորդը”

Աղջիկը շարունակեց.

-           Ո՞նց չգիտես,- բարձր ծիծաղեց, ապա շարունակեց,- լուրջ չե՞ս հիշում, թե հումոր ես անումՈւ՜ֆ ի՞նչ ես կայֆավատ ըլնում, իա՜
”Ծանոթ խոսքեր... Ստացված մեսիջի նույն բառերը...”,- սարսափած մտածեց Էրիկը և քիչ ուշ պատասխանեց.

-           Կներեք, երևի շփոթել եք

-           Լսի, Ինեսան եմ, մոռացե՞լ ես ինձՄենք նույն կուրսից էինք, հետո ընտանիքով գնացինք արտասահման ու ես երկրորդ կուրս տենց էլ չեկա:

Էրիկի դեմքին արդեն իրական ժպիտ նշմարվեց.

-           Ինե՜սՇատ ես փոխվելՄազերդ ես կտրելՎա՜յ, չճանաչեցիԻնչքան էի կարոտել քեզ

-           Չէիր ճանաչել, հա՞… Քեզ էլ թվում էր աղջիկ էիր կպցրել, հա՞:

-           Էլի նույն աննորմալն ես մնացել, Ինես,- անակնկալի եկած հռհռում էր Էրիկը:

-           Բա էս չոլերում ո՞ւմ ես կորցրել, այ տղա:

-           Քեզ…,- չէր դադարում ծիծաղել"կինոյի տղան":

-           Դե, էնա ասա գտար, էլի,- իր հմայիչ ծիծաղով նրան միացավ Ինեսան:

-           Է, Ինես ջանՄանրից ցնդում եմ

-           Ի՞նչ ա եղել քեզ, Էր,- ինչ-որ բան կանխազգալով շարունակեց մտերմուհին:

-           Ռուսի ասած “долгая история”էդ պահն աԿպատմեմ

Ապա դադար առնելով՝ հետաքրքրվեց.

-           Բա ո՞նց որ մեզ հիշել ես

-           Էր ջան, իմ մոտ էլ ա էդ պահը, ոնց ասեցի՞ր՝ “долгая история”… 
-           Դե ուրեմն, էն տափակ գովազդի պես. “Երկար ճանապարհ ունենք”, կհասցնենքԳնա՞նք իմ մոտ:

-           Գնանք, Էր ջանԻնչե՜ր ես բաց թողել

Կարմիր Մերսեդեսը շարունակում էր սլանալ մեր երկրի խորդուբորդ ու քարուքանդ ճանապարհներովԿարմիր Մերսեդես, որում այդ պահին երկու մարդու ճակատագիր էր