25 июл. 2013 г.

NEW ART-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ... ԻՆՉՈւ?

Ողջույն, երկար ժամանակ է չէինք հանդիպել: Անդավաճան մշտական ընթերցողները վստահ եմ դեռ մեզ հետ են, իսկ մնացյալները գնացին լռություն որոնելու: Բլոգը` դա, այսպես կոչված, անձնական օրագրի պես մի բան է, եթե տվյալ օրը ցանկություն չկա որևէ բան գրելու, ես պարտականություն չեմ կատարում ու չեմ գրում` չնայած իմանալով մասնագիտական որոշ չգրված կանոններ, որ եթե ուզում ես բլոգդ դիտողականություն ունենա, ժողովրդականություն վայելի, ապա ՊԱՐՏԱՎՈՐ ես "չերեզ նե մոգու" անել գործդ: Դե արի ու տես, որ ես էլ չեմ ուզում դիմակ կրել ու խաղալ: Ամեն ինչ իր ժամանակին է պետք անել, առանց որևէ շինծու տրամադրության:
Ինչու New Art-ը որոշեց վերադառնալ "արձակուրդից"?
Դա տեղի ունեցավ Go Group Media-ի շնորհիվ: Վերջերս` հուլիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Անթալիայում տեղի ունեցավ անչափ հետաքրքիր և ճանաչողական սեմինար-նախագիծ, որին մասնակցում էին միմյանց հետ "հակամարտող" երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Օսետիա: Ես երկրորդ խմբում Հայաստանի պատվիրակն էի: Իհարկե այս ամենն անցնում էր առանց որևէ քաղաքական ենթատեքստի, նպատակը մշակութային երկխոսությունն էր, ինչպես նաև տարբեր մասնագիտություն ունեցող մասնակիցներին դոկումետալ ֆիլմի ու բլոգերինգի մասին ընդհանուր պատկերացումներ տալն ու այդ ամենին գործնականորեն ծանոթացնելը:
Երկօրյա դասընթացն անշուշտ տվեց իր պտուղները: Մենք բացեցինք մեր բլոգերը livejournal հարթակում, ես ինքս ինձ համար որոշեցի շարունակել ստեղծագործել նաև իմ, մինչ այդ գոյություն ունեցող այս բլոգում, ինչպես նաև իմաստային և ժանրային առումով` New Art-ը վերանվանել "New Art" /Crazy Art Portal/: Հարգանքներս բլոգերինգի դասախոս Դիանա Պետրիաշվիլուն:)))
Երկրորդ օրը մեզ մոտ դոկումենտալ ֆիլմմեյքինգի դասընթացն էր: Նկարվեցին փորձնական ֆիլմեր մասնակիցների և դասախոսների համատեղ ուժերով, ստացանք հանձնարարականներ, այսպես կոչված, տնային առաջադրանքներ: Այս պահին ես աշխատում եմ "Ինչու ստեղծագործ անհատը ՉԻ ԿԱՐՈՂ կայանալ Հայաստանում" թեմայով ֆիլմի վրա: Սեմինարի շրջանակներում մասնագիտական իր ունակություններով և մարդկային համակրանքով փայլեց մեր կողմից անչափ հարգված, դասախոս Մարգարինա Ախվլեդիանիին :)))
Դե պատկերացրեք, արև, Միջերկրական ծով, ընկերական ջերմ մթնոլորտ, անքուն գիշերներ, բարձրակարգ հյուրանոց, խաղեր, ուսումնառություն, հաճելին համատեղել օգտակարի հետ... Անմոռանալի հանգիստ, մարդկային շփում ու գիտելիք... Էլ ինչ է պետք մարդուն լիարժեք զգալու համար? ;)
Ամենակարևոր և ուրախալի փաստը` այս ամենը չէր կրում ձևական բնույթ /ինչպես շատ հաճախ/ և ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ Է...!!!

Комментариев нет:

Отправить комментарий