20 окт. 2010 г.

ԳԻՆՈւ ՏՈՆԸ ԱՐԵՆԻ ԳՅՈՒՂՈւՄ


Հոկտեմբերի 17-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ հերթական Գինու Ավանդական Տոնը...
Ի տարբերություն հայկական շատ տոների այս անգամ տպավորությունն այնպիսին էր, որ մենք` հայերս ի սրտե կարողացանք ուրախանալ և իսկապես դառնալ տոնի անմիջական մասնակիցը: Հավաքվել էր հսկա բազմություն, այդ թվում Արենի գյուղի և շրջակա մարզերի բնակիչներ, երևանցիներ, օտարերկրյա հյուրեր: Ի զարմանս ինձ, հավաքվածների մեջ բավականին քիչ էին "նամռոտ դեմքերը", "դավայ գնանք փչացնենք" կարգախոսի ջատագովները, դե, բնական է` ձրի գինի էին խմում...
Գինու շունչն առկա էր ամենուր, տիրում էր խաղաղ և միևնույն ժամանակ ուրախ մթնոլորտ, տեղի էին ունենում ավանդական հայկական խաղեր, լարախաղացի ելույթներ, պարային կատարումներ, իսկ Էդուարդ Զորիկյանն էլ իր երգերով զարդարում ու լիակատար էր դարձնում տոնը...
Ինձ բախտ վիճակվեց մասնակցել այս տոնին /ինչպես և մնացյալ նմանատիպ միջոցառումներին առհասարակ/ "Արշավներ առանց սահմանի" խմբի անդամների հետ միասին, քանի որ մշտապես ներկա եմ լինում այն բոլոր ինքնատիպ "քեմփինգներին", որոնք յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում են խմբի ղեկավար իմ լավ ընկերները...
Իսկապես որ օրվա հանրագումարը թաքնված էր հայտնի ասույթում. "Ճշմարտությունը գինու մեջ է"...
Կհանդիպենք...

Комментариев нет:

Отправить комментарий