17 окт. 2010 г.

Musique Cafe 17 երգ...






















Մոտ 5 տարի ընդմիջումից հետո Հոկտեմբերի 15-ին Mezzo ակումբում կայացավ մեր բոլորի կողմից երկար սպասված Musique Cafe-ն... Ինչպես միշտ ԻՆՔՆԱՏԻՊ, ինչպես միշտ համեմված բարձրաճաշակ երաժշտական կատարումներով, ինչպես միշտ խենթ ֆրանսիական ոգով:
Համերգի կազմակերպիչներն էին "Ֆրանսիական Համալսարանի Շրջանավարտներ" ասոցիացիան և "Wise Business" ընկերությունը: Ծրագրում հնչեցին երգեր Բենաբարի, Պ.Կասսի, Ս.Դիոնի, Գոլդմենի, Լ.Ֆաբիանի, Է.Միտչելի և այլոց երգացանկից:
Երգերը կատարում էին ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ, ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՎԻԿԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, ՍՈՆԱ ՇԻՐՈՅԱՆԸ և ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ,
Մասնակցությամբ` ՌՈՒԲԵՆ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻ/դաշնամուր/, ԱՐԹՈՒՐ ՄՈԼԻՏՎԻՆԻ/բաս կիթառ/, ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՅԱՆԻ /սոլո կիթառ/, ԴԱՎԻԹ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ /սաքսոֆոն/, ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ /հարվածային գործիքներ/, ՀԱՍՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ/թավջութակ/:
Երեկոն, ինչպես միշտ, վարում էր Ձեր խոնարհ ծառան: Իրականում սկզբում որոշեցի մի շատ խելագար ու ֆանտաստիկ նյութ սարքեմ, բայց հետո մտածեցի,- չէէէէ, մյուս անգամ կգաք ու կհամոզվեք ինքներդ, թե ինչքան պուպուշ, սիրուն ու համով ա մեր Musique Cafe-ն... Իսկ այս նյութր թող մնա պարզապես տեղեկատվական լուր...
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

1 комментарий:

  1. Art jaaan chem el kaskacum vor shaaat lav a ancel u vor hrashq nyut es patrastel,,,u vonc erevum a havesin tjjacele eq:p ,,,apren kazmakerpichner@ ,,,da mec ban a ,vor mer orerum der kan aydpisi erajshtutyun lsoxner ev aravel evs eritasard kataroxner,,,apres ev du, vorovhetev chem kaskacum vor inchpes misht hrashali es vareeeelll arevsss,,,apres duuu,,,menq el qez ena sirum,,,/Xentuk/

    ОтветитьУдалить