25 дек. 2010 г.

Մկրտությունը և ծննդյան տոնը Ձեր խոնարհ ծառայի)))

Երկար ժամանակ էր մտքիցս դուրս չէր գալիս մկրտվելու միտքը: Ինձ համար այնքան էլ ընդունելի չէ,որ նորածին երեխաներին մկրտում են:
Առհասարակ, ըստ Քրիստոնեական ավանդույթի ու գաղափարախոսության, հենց այդպես էլ պետք է լինի` ծնվեց մարդը, ուրեմն պիտի մկրտվի, որպեսզի ԴԱՌՆԱ քրիստոնյա: Ինչևէ... Ըստ իս /միգուցե ոմանք համակարծիք են ինձ հետ/ մարդը պետք է հասնի որոշակի ԳԻՏԱԿԻՑ տարիքի և ապա նոր ինքն իր համար որոշում կայացնի այդ առումով:
Եվ վերջապես ես որոշեցի... Ու ոչ միայն ես` ինձ միացան մայրս և քույրս, ու մենք կատարեցինք մեր ուխտը իմ կողմից նախապես ընտրված վայրում` Էջմիածնի Սուրբ Գայանե հնագույն եկեղեցում:
Օրվա ընտրությունը կատարվել էր դրանից մի քանի ամիս առաջ: Առաջ եկան բազմաթիվ արգելքներ, տեղի ունեցան ինչ-ինչ ճակատագրական երևույթներ, բայց մեր որոշումն անսասան էր: Այժմ, Աստված մեզ հետ է...
Երեկոյան հատուկ խնջույք ու տոնախմբություն "սարքելու" մտադրություն չկար, բայց արի ու տես, որ ամեն ինչ ինքնաբերաբար վերածվեց հենց դրան...
Առաջնորդվելով իմ "Կոտրենք կարծրատիպերը" կարգախոսներից մեկով /որն ի դեպ առաջինը իմ մտքով է անցել ու գրի առնվել, այլ ոչ կազինոներից մեկինն է/ երեկոն որոշեցինք անցկացնել ինքնատիպ կերպով, թվում է, թե մկրտություն նշելու վայր չէ, բայց մենք ողջ գիշեր երգեցինք կարաոկե ակումբներից մեկում... Քավոր ջան, կենացդ...)))














Նույն ամսվա վերջին Ձեր խոնարհ ծառայի հերթական ծննդյան տոնն էր: Սովորաբար նման առիթների ժամանակ հատուկ հրավեր չեմ ուղարկում ոչ ոքի: Նախ ինքս էլ մինչև վերջին վայրկյանը չեմ կարողանում կողմնորոշվել, թե հատկապես որ վայրում եմ ուզում անցկացնել երեկոն: Հետո ոմանք զանգում են, ես ասում եմ այսինչ տեղը "նստած ենք", եթե ուզում ես` միացիր զվարճանքին: Իսկ նրանք, ովքեր ինձ հետ շատ մտերիմ են /ասեմ` նրանց թիվը չի անցնում մեկ ձեռքի մատներից/, ապա իրենք են հաճախ ինձ օգնում տեղի ընտրության հարցում` հետևապես արդեն իմանում են, թե որտեղ ենք "ցկցկալու"... Դե, մեր "կամպաշի" գերակշիռ մասը գժեր են, պայթածներ, արվեստագետներ ու -ուհիներ, ովքեր առիթը բաց չեն թողնում ի սրտե ուրախանալու ու զվարճանալու: Գժոտ պարում ենք, մասսային "ծռում" մեզ վրա, չնայած գնալուց առաջ գիտենք` ուր ենք գնում... Լիաթոք տոնում ենք այս կամ այն առիթը, չէ որ այդ առիթներն այնքան քիչ են...(
Այս անգամ նույնպես մի շարք ինքնատիպ ու հետաքրքիր նվերներ ստացա: Ինձ լավ ճանաչողները հրաշալի կերպով գիտեն` ինչ "քրեյզի" կամ "տխմար" բան նվիրեն...
Հուշանվերներիս ու մասունքներիս հսկա պաշարը /ապագայում` Արթուրո Սայանի տուն-թանգարան)))/ հարստացավ Անտոնիոսի արդեն հնամաշ կոշիկով, նարգիլայով, հատուկ իմ անվանական "Հայտնի Մսյո Արթուրո" վիսկիով, ինձ շատ նման ծաղրածուի արձանիկով, մի քանի թիթիզ շորիկով, ավազի ժամացույցով, հեծանիվով և այլն... Ընկերներիցս մեկն էլ իր հետ բերած հրավառ "սալյուտն" ինձ մատուցեց անմիջապես զուգարանի նախաշեմին` չցանկանալով սպասել մինչև դուրս գամ))):
Վերջին երեք տարիների ծննդյանս երեկույթների նկարների առավել հարուստ ցանկին կարող եք ակնդիր դառնալ ֆեյսբուքյան իմ էջում` մինչ այդ իհարկե վիրտուալ կերպով ընկերանալով ինձ հետ:
"Ֆոտո Բարում" անցկացրած ծննդյանս տոնական երեկույթի ընթացքում մթնոլորտը ավելի քան մտերմիկ ու ջերմ էր, ՈՉ գլամուրային, այլ ԱՆԿԵՂԾ ու անմիջական, ներկա էին ԲԱՑԱՌԱՊԵՍ այն մարդիկ, ովքեր ժպտում են և դեմքիդ և մեջքիդ ետևից...
Իսկ դու այնտեղ չկայիր? Փորձիր հաջորդ անգամ...)))

Комментариев нет:

Отправить комментарий