14 янв. 2011 г.

Հայկական Ամանորի ՄԱՌԱԶՄԸ...

Բարև: Եթե նկատել եք որևէ մի թեմայի մասին ես նյութ գրում եմ, երբ ազգային քննարկումներն ու թեժ տրամադրությունները հանդարտվում են. ես էլ իմ հերթին նորից եմ թեժացնում ամեն ինչ` ինչպես ասում են` բենզին եմ լցնում հանգչող խարույկի վրա...)
Ավարտվեց նաև Հին տոմարով Նոր Տարին, իսկ ես այդ նույն ժամանակ կկատարեմ խոստումս ու կանդրադառնամ Հայկական Ամանորի Մառազմին...
Եթե մի բանից բոլորը սրտնեղվում են, Դուք կարող եք ինձ բացատրել, թե ինչու են շարունակում անել նույն էն բաները, որոնցից ԻՐԵՆՔ "ցխկվում" ու "տրաքվում են"?
Ամանորը դա նախ և առաջ ընտանեկան տոն է, այլ ոչ ստամոքսի ու "ալկաշիզմի" մրցույթ: Արտասահմանում մարդկանց ի սրտե ուրախությունը իր գագաթնակետին է հասնում Ծննդյան Տոներին, որը մենք որպես Սուրբ Ծնունդ նշում ենք Հունվարի 6-ին, իսկ մեզ մոտ տոնի գագաթնակետն այն պահն է, այն ակնթարթը, երբ սեղանին բազմում է խոզի բուդը:
Ու կամ թե ինչի մի բարեկամ կամ կորած-մոլորած հարևան, որին ես անգամ չեմ էլ ճանաչում և լավագույն դեպքում նրան տեսել եմ մեկուկես անգամ պիտի էդ տոնական օրը ծեծի իմ տան դուռը? Ինչի? Որտեղ է գրված նման բան, թե սա էլ է "չգրված օրենք"? Փառք Աստծո, տանիքս այդ առումով անձեռնմխելի է...
Ու կամ թե ինչի ես հենց էդ օրերին պիտի ցուցակ կազմեմ ու գրաֆիկով գնամ էն մարդկանց տները, ուր գնում են օրինակ իմ ընտանիքի անդամները: Չնայած մերոնք էլ էդ առումով համակարծիք են ինձ հետ: Երբ պետք է մենք ԱԶԳՈՎԻ ջնջենք ու կոտրենք ընդունված կարծրատիպերը, որոնց գերին ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԱԶԳԸ...
Էսինչը մեր տուն եկավ ամսի 3-ին, բայց չէ որ մենք նրա տուն էինք գնացել տարվա ամենաառաջին օրը: Ինչի ինքը նույն օրը չեկավ մեր տուն: Նմանատիպ մառազմատիկ, ես կասեի աբսուրդի հասնող մի շարք տարրերի պատճառով, որոնցից անգամ սիրտդ է խառնում, ուզում ես չքվել, հեռանալ, չտեսնել ու չլսել էն ամենը, ինչը ՑԱՎՈՔ, բայց տեղի է ունենում մեր իրականության մեջ...
Եթե Ամանորից հետո կանգնեք կշեռքին և փորձեք չափել Ձեր կշիռը, այն ամենաքիչը 7,5 կիլոգրամով ավելացած է լինելու ի շնորհիվ հաղթական բդի, ամենատարբեր բաղադրատոմսերով պատրաստվող բլինչիկների, հնդուշկեքի ու եսիմ որ ջհանդամիս հավերի, ստԱլիՇնի և այլ աղցանների շնորհիվ, որոնք Ամանորից հետո դեռ մի տասն օր շարունակում եք "համտեսել" ու թունավորվել... Այս բոլորը կարելի է համեմել չարազեղենով, ես կասեի տվյալ դեպքում չարազեղենով կարելի է "զապիվատ անել"... Խեղճուկրակ չարազեղեն, որից մի երեք օր հետո մնում է միայն չամիչը, լավագույն դեպքում էլ պոպոքը... Ի դեպ, այն տղամարդիկ, ովքեր որոշակի ուղղվածությամբ խնդիրներ ունեն, թող մեղրով պոպոք ուտեն, ասում են` շատ "առողջարար" է...)
Ամանորն անցավ, մնացին միայն զանազան պարտքերը բանկերին, հեռու ծանոթ-ազգականներին ու տոկոսով փող տվող ձյաձյա-ծյոծյաներին, որոնք դեռ մի քանի ամիս մեզ կոտորելով ու "ճղատելով" պիտի փակենք... ՀԱՄԱԶԳԱՅԻՆ հերթական խայտառակություն, որ իբր տոն ես Ամանոր անունով, լավ էղի, մենք քեզ հետ ենք, մյուս տարի էլի արի, քեզ նենց ենք սպասում... սրտատրոփ...
Հ.Գ. Համազգային խայտառակությունների վարկանիշը շարունակում է գլխավորել մեր ազգը: Շնորհավորում եմ... Ինչպես միշտ գրեցի էն, ինչ մտածում էի, ավել-պակասի համար ներող Էղեք... Մի քիչ էլ համեստ էի էս անգամ, չասված բաներ շատ մնացին, բայց հոգու խորքում դրանց մասին էլ գիտեք, անցած լինի...)))

2 комментария:

  1. Es thach irakanutiuny krknvuma amen tari...etqan utel klini vor hayernen utun es orery ,,,

    ОтветитьУдалить
  2. Es tari mer tun mi marda ekel vory inz tesela 2 tarekan hasakum ...u harcnuma du inz ches hishum?? ..........MARAZM !!!!!!!!!!!!!!esel haYkakan nor tarin

    ОтветитьУдалить