15 янв. 2011 г.

Որպես վերնագիր` նկարներն ամեն ինչ ասում են...

...Մարդ ես, չէ...? Ասենք շատ ես քայլել, ուզում ես մի տեղ նստես մի կոֆե խմես, կամ էլ գարեջուր... մի սենդվիչ "ծամես" ի վերջո... Մարդը երբեմն սովի զգացում էլ է ունենում, նորմալ ա... Ուր գնալ և որտեղ անցկացնել հանգստի ԻՄ կամ ՔՈ չափաբաժինը...?
Ու սկսվում է տանջանքն ու անհույս փնտրտուքը երևանյան մի շարք "յանի բար-սրճարան-ռեստորանների" խաժամուժ լաբիրինթոսում...
Վերջերս աղջիկ ընկերներիցս մեկի հետ գործով տեղ էինք գնում: Հյուսիսային պողոտայով էինք անցնում և "հիանում" նոր Երևանի սալահատակ փողոցներով... Մեր աջ կողմի վրա հայտնի "չգիտեմինչաFREDO"-ն էր, մտանք տաք շոկոլադ ուտելու, որը չկերանք, այլ խմեցինք, որովհետև էնքան ջրիկ էր, որ ուտելու չէր... Հենց այս միջադեպը հիմք հանդիսացավ նման բովանդակությամբ նյութիս, նախկինում բազմաթիվ դեպքերի էի ականատես եղել այս թեմայի հետ կապված, բայց հաճախ աչք էի փակում ու ասում` լավ դե, ոչինչ... Բայց նման դեպքերը սկսեցին էնքան հաճախակի դառնալ, ու համոզված եմ ոչ միայն իմ կյանքում, որ որոշեցի կիսվեմ Ձեզ հետ այս առիթով: Հաճախ "դրանք"` էդ դեպքերի "հեղինակները" հենց էդ մեր "լավ, դե ոչինչ"-ից են առիթավորվում, բայց եթե մենք տենց չմտածենք ու չթողնենք, որ մեզ էշի տեղ դնեն, մի քանի տարուց միգուցե դրական տեղաշարժ լինի... Ամեն դեպքում, ես իմ հերթին փորձում եմ լավատես լինել...
Իսկ գիտեք արդյոք, որ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ բարերում էն "ռազլիվ պիվա"-ն, որ որպես 0,5 լիտր գնում ենք մենք, ամենևին էլ 0,5 չէ, այլ 0,4, բայց մենք վճարում ենք դրա դիմաց որպես 0,5 լիտր:
...Որ իրական "Մոխիտո" հայտնի կոկտեյլը Երևանում մատուցում են երևի մի 3 տեղ լավագույն դեպքում, մնացած վայրերում մեզ մատուցվում է ոչ թե "Մոխիտո", այլ "Մոխիտոյի մեղքը": Ինչու? Որովհետև իրական "Մոխիտոյի" այսպես կոչված շագանակագույն շաքարավազը շատ թանկ է, էլ ինչի մարդիկ էդքան փող ծախսեն, ավելի հարմար է` խաբեն... մեկ ա ով ա բան հասկանում... Կարճ կապեցի,, լավ, չծավալվեմ... Մենակ մեր երկրի "սերիալչիկներին" մի խորհուրդ կտամ, "Մոխիտոյի մեղքը" լավ անուն ա, նոր սերիալ կարաք նկարեք էդ վերնագրով, հեղինակային իրավունքը ես տալիս եմ, չնեղվեք... Էդ անունը Ձեզ համար նոր "բում" կամ "վավու" կապահովի...
...Որ ամենուր ֆրեշ եք պատվիրում, գիտեք գրեթե բոլոր դեպքերում ինչ ա Ձեզ մատուցվում, էդ Ձեր ուզած մրգի ամենաէժանագին "բնական" հյութ` համեմված "կռանթի" ջրով... Բա...
Էլ չենք խոսում մեր ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ մատուցողների "մուՆՆաթ" դեմքերի ու "ռոժերի" մասին, որոնք նենց են մոտենում սեղանիդ, որ մտածում ես` լավ, ինչի հենց ստեղ եկա... Բա լավ, ուր գնալ, եթե համարյա ամենուր նույն ...-ն ա? Ես բազմիցս կեսկատակ-կեսլուրջ ասել եմ, որ հոլիվուդյան կենսագրության համար, գրեթե ամեն ինչ ունեմ... Օրինակ, ուսումնառությանս տարիներին մատուցող եմ աշխատել, ես ՇԱՏ ԼԱՎ գիտեմ էդ գործի բարդությունն ու նրբությունները, բայց աշխատելու ժամանակ էն բոլոր արժող կամ չարժող մարդիկ, որոնց առջև ես սնունդ կամ խմիչք եմ մատուցել, իմ մասին նման կարծիք չեն ունեցել... Ես ըստ արժանվույնս արել եմ իմ գործը և ըստ արժանվույնս գնահատվել, նաև նյութապես... Իսկ եթե իմ առաջ հիմա ինչ-որ տխմար, նուրբ ասած, փորձում ա "կոֆեի բաժակ շպրտել", ես էլ էդ 100-200 դրամ "չայեվոյը" շպրտում եմ ոչ թե հաշվի կաշեպատ պատյանի, այլ մոտակա աղբարկղի մեջ...
Էլ հավես չունեմ, եթե կուզեք առանձին շատ բան կպատմեմ, մարդիկ թող չնեղվեն ու շարունակեն իրենց բիզնեսը, ոչ թե իմ նման փորձեն արվեստով զբաղվել կամ էլ բլոգ բացել ու որպես նյութի վերջաբան ասել. "որպես վերնագիր նկարներն ամեն ինչ ասում են"...)))
Ողբում եմ զքեզ, Հայոց Աշխարհ...

7 комментариев:

  1. Axpers es inch nexvel es nexve:)))

    ОтветитьУдалить
  2. past@ ayn e ,vor matucantner@ ays amen@ chen karda ev chen poxvi , isk menq namusin u amotin struk kmnanq u lur kdnenq 200 dram@ hashivi mej (( u kxmenq anvorak thach hnacac@.........
    P.S. HAyastan@ anhuysa ))))
    Arturo ,mek -mek mtacum em aveli lav che menq el es chnkateinq ... erjanik kapreinq eli lol )))))0
    CHUCHY ,best regards ,thanks

    ОтветитьУдалить
  3. Չուչ, էս գիտես որ պահն ա? Էն որ ասում ա` ցավալի է, բայց փաստ...
    Միգուցե և լավ կլիներ, որ չնկատեինք, բայց քանի որ արվեստի մարդ ենք` նկատում ենք, կամ քանի որ նկատում ենք, ուրեմն արվեստի մարդ ենք հավակնում լինել... ԼՕԼ...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. վերամբարձ խոսքեեեր ~~ արվեստի մարդ ենք ... ինչքան է խեղատյուրվել արժեքային համակարգը , որ արդեն էժանագին սերյալը ԱՐՎԵՍՏ է կոչվում ... միջակություններն էլ ԴԵՐԱՍԱՆ... միթե մեր ճարը այդ աստիճանի կտրվել է, որ արդեն , ինչպես ասվում է <> смех !! да и тлько

      Удалить
    2. Հարգելի Անոնիմ ընթերցող, նախ իմ սուբյեկտիվ և շատ մարդկանց օբյեկտիվ կարծիքով այն սերիալը, որում ես նկարահանվում եմ` էժանագին չէ: Բացի այդ, եթե անտեղյակ եք իմ թատերական /ռեժիսուրա և դերասանի վարպետություն/ գործունեությունից, դա Ձեր խնդիրն է: Միայն սերիալով կարծիք մի կազմեք և Ձեր վեհաշունչ մտքերը իմ հասցեին քոմենթի միջոցով մի գրեք: Բայց քանի որ ես նորմալ եմ վերաբերվում քննադատությանը, բնականաբար Ձեր քոմենթն իմ թեթև ձեռքով չոչնչացվեց, այլ զետեղվեց այստեղ: Միջակություն ասելով էլ Դուք անձնական վիրավորանք եք հասցնում ինձ:
      Եվ որպես վերջաբան - Ձեր սխալների ուղղագրական ուղղում` խեղաԹյուրվել, սերԻալ, только...

      Удалить
  4. ETE CANKANUM EQ AYS AMEN@ KARDAN MATUCOXNER@ APA AYN PETQ E GREQ ODNOKLASSNIKI.RU KAYQUM

    ОтветитьУдалить
  5. Անուլիկ, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Բարեբախտաբար, ես Ձեր նշած կայքում գրանցված չեմ:
    Եթե դուք էջ ունեք, սիրով Ձեզ տալիս եմ հոդվածը այնտեղ զետեղելու հեղինակային իրավունքը:

    ОтветитьУдалить