25 июл. 2013 г.

NEW ART-Ը ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ... ԻՆՉՈւ?

Ողջույն, երկար ժամանակ է չէինք հանդիպել: Անդավաճան մշտական ընթերցողները վստահ եմ դեռ մեզ հետ են, իսկ մնացյալները գնացին լռություն որոնելու: Բլոգը` դա, այսպես կոչված, անձնական օրագրի պես մի բան է, եթե տվյալ օրը ցանկություն չկա որևէ բան գրելու, ես պարտականություն չեմ կատարում ու չեմ գրում` չնայած իմանալով մասնագիտական որոշ չգրված կանոններ, որ եթե ուզում ես բլոգդ դիտողականություն ունենա, ժողովրդականություն վայելի, ապա ՊԱՐՏԱՎՈՐ ես "չերեզ նե մոգու" անել գործդ: Դե արի ու տես, որ ես էլ չեմ ուզում դիմակ կրել ու խաղալ: Ամեն ինչ իր ժամանակին է պետք անել, առանց որևէ շինծու տրամադրության:
Ինչու New Art-ը որոշեց վերադառնալ "արձակուրդից"?
Դա տեղի ունեցավ Go Group Media-ի շնորհիվ: Վերջերս` հուլիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում Անթալիայում տեղի ունեցավ անչափ հետաքրքիր և ճանաչողական սեմինար-նախագիծ, որին մասնակցում էին միմյանց հետ "հակամարտող" երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Օսետիա: Ես երկրորդ խմբում Հայաստանի պատվիրակն էի: Իհարկե այս ամենն անցնում էր առանց որևէ քաղաքական ենթատեքստի, նպատակը մշակութային երկխոսությունն էր, ինչպես նաև տարբեր մասնագիտություն ունեցող մասնակիցներին դոկումետալ ֆիլմի ու բլոգերինգի մասին ընդհանուր պատկերացումներ տալն ու այդ ամենին գործնականորեն ծանոթացնելը:
Երկօրյա դասընթացն անշուշտ տվեց իր պտուղները: Մենք բացեցինք մեր բլոգերը livejournal հարթակում, ես ինքս ինձ համար որոշեցի շարունակել ստեղծագործել նաև իմ, մինչ այդ գոյություն ունեցող այս բլոգում, ինչպես նաև իմաստային և ժանրային առումով` New Art-ը վերանվանել "New Art" /Crazy Art Portal/: Հարգանքներս բլոգերինգի դասախոս Դիանա Պետրիաշվիլուն:)))
Երկրորդ օրը մեզ մոտ դոկումենտալ ֆիլմմեյքինգի դասընթացն էր: Նկարվեցին փորձնական ֆիլմեր մասնակիցների և դասախոսների համատեղ ուժերով, ստացանք հանձնարարականներ, այսպես կոչված, տնային առաջադրանքներ: Այս պահին ես աշխատում եմ "Ինչու ստեղծագործ անհատը ՉԻ ԿԱՐՈՂ կայանալ Հայաստանում" թեմայով ֆիլմի վրա: Սեմինարի շրջանակներում մասնագիտական իր ունակություններով և մարդկային համակրանքով փայլեց մեր կողմից անչափ հարգված, դասախոս Մարգարինա Ախվլեդիանիին :)))
Դե պատկերացրեք, արև, Միջերկրական ծով, ընկերական ջերմ մթնոլորտ, անքուն գիշերներ, բարձրակարգ հյուրանոց, խաղեր, ուսումնառություն, հաճելին համատեղել օգտակարի հետ... Անմոռանալի հանգիստ, մարդկային շփում ու գիտելիք... Էլ ինչ է պետք մարդուն լիարժեք զգալու համար? ;)
Ամենակարևոր և ուրախալի փաստը` այս ամենը չէր կրում ձևական բնույթ /ինչպես շատ հաճախ/ և ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ Է...!!!

17 мая 2012 г.

...Ես էդքան լկտի համարձակություն չունեմ ինձ ԱՍՏՎԱԾ զգալու


Համազգային հերթական գզվռտոցը շարունակվում է...
Ավարտվեց նախընտրական ու հետընտրական խժդժոցը... Այսօր փոքրիշատե արդեն հանգստանալ են փորձում մեր խեղճ ականջները... Անցած լինի... Որ ասեմ, շատ բան կասեմ... Գուցե տվյալ պարագայում պետք չէ...
Մաշտոցի այգին, ի վերջո, վերադարձվեց հանրությանը... Հաղթանակ, ուղղակի էստեղ էլ հարցը վերաբերում է, թե ինպես, ինչ հանգամանքներում ու ինչ հիմունքներով դա տեղի ունեցավ... Սա էլ անցանք... Ես հիմա ուղղակի հպանցիկ եմ ուզում շոշափել էս հարցերը, որովհետև նյութիս հիմնական թեման դա չէ, բայց այնուամենայնիվ նշեցի, քանզի որոշակիորեն գուցեև թեմաները էդքան էլ հեռու չեն մեկը մյուսից...
"Միասեռականների որջ", "Ֆաշիզմ", "Պայթյուններ Երևանի կենտրոնում", "Փարպեցի 14/1", "Պանկ խմբի տիրուհու բարը...", "Գեյ փաբ", "Ազգայնամոլները մարդատյաց կերպով..." այս և էլի մի շարք բառերի ու բառակապակցությունների վերջին օրերին հաստատ հանդիպած կլինեք սոց.կայքերում, բլոգերում, մամուլում և այլուր...
Էս քանի օր է կարդում եմ էդ ամենը, դիտում տեսանյութերը, մտերիմներիս հետ վերլուծում, մտքիս մեջ ինքս ինձ ինչ-ինչ հարցեր տալիս, ի վերջո, էսօր հասկացա, որ ուղեղումս հոդվածը հասունացել է: Իսկ ինչ է հոդվածը կամ առհասարակ ստեղծագործությունը? ...Մի բան, որը քեզ քուն ու դադար, հանգիստ չի տալիս, ցավեցնում է, անընդհատ դրա մասին ես մտածում, չնայած գուցեև թվացյալ առումով էդ ամենը էդքան էլ քեզ չի առնչվում: Հնարավոր է շատերդ հետո ինձ մեղադրեք, ոմանք գովասանքի խոսքեր շպրտեն, ոմանք պարսավանքի, մտածեն` թե էս տղու շատ պետքն ա քիթը խոթում ա... Բայց չէ, ես էդպես ուզեցի...
Մի քանի խոսք արդեն հանրահայտ Ծոմակի մասին, ում փորձում են ծվեն-ծվեն անել "ագռավները"... Նրա հետ ծանոթացել եմ հենց նույն էդ փաբում, հա, ես եղել եմ էնտեղ, եղել եմ մի քանի անգամ, ու գիտեք` իմ աչքից ոչինչ չի վրիպում, մանավանդ այլասերված բարքերն ու էն ամենն, ինչ տհաճ է աչքիդ... Ասեմ, որ էդ մի քանի անգամվա համեստ այցերիս ժամանակ էդ փաբում ոչ մի, Ձեր լեզվով նուրբ կերպով ասած, ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆ չեմ նկատել, ու ակումբը պայթեցվելուց հետո մամուլից ու այլ աղբյուրներից զարմանքով "տեղեկանում եմ", որ լրագրողները` խոսելով եղելության մասին, "D.I.Y." ակումբ անվան դիմացն էլ "գեյ" մականունն են կպցնում... Դե, կներեք... Ծոմակը լավ արվեստագետ է, ունի ճաշակ, բացառիկ մարդ է, համոզվել եմ բազմակի անգամ, էն եզակի մարդկանցից է, ում գիրքս նվիրել եմ մեծագույն սիրով... Շփման մեջ համեստ է, բարեհամբույր, օժտված է ստեղծագործ անհատի իրական հատկանիշներով, լավ երաժիշտ է, 18-19 տարեկանից ակտիվ սոցիալական, մշակութային անցուդարձի մեջ է, բնապահպանության գործում էլ քիչ դերակատարություն չի ունեցել... Ես էլ, հիմա կարդալով տողերս, մի տեսակ ապշեցի, փաստորեն ես պատիվ ունեմ ծանոթ լինել նրա հետ... Ճիշտ է` դեռ ընկերներ չենք, բայց անգամ մտերիմ լինելով հանդերձ, ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի ներխուժել էնտեղ, որտեղ ես անելիք չունեմ, ու որ ամենաահավորն է` քննարկել, քննադատել, և վերջապես ԴԱՏԵԼ նրա կենսակերպը, կողմնորոշումները, հայացքները... Ես էդքան լկտի համարձակություն չունեմ ինձ ԱՍՏՎԱԾ զգալ, գոնե մի քանի րոպեով... Հա լավ, ինչ անենք, թե մարդը համերգ է տվել Թուրքիայում: Նունե Եսայանին էլ վերջերս սարքեցիք ազգի դավաճան, ինչ է թե ելույթներով հանդես է եկել մեր թշնամի պետությունում: Էստեղ խնդրին այլ տեսանկյունից է պետք նայել, ծանոթ եք մի երևույթի, որի անունն է` ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ? Խնդրում եմ նկատեք, որ տիկին Եսայանը հարցազրույցում, իբրև թե բլից կերպով շոշափել է նաև ՑԵՂԱՍՊԱՆՈԻԹՅՈՒՆ բառը: Մեկին, առավել ևս ողջ ազգի մի բան ճանաչել տալու համար պետք չէ շարունակել թշնամի-թշնամի խաղալ նրա աչքում, ինչքան էլ դա մեզ համար հենց էդպես է, որ կա... Բայց երբ, իբրև թե "բարեկամդ" քեզ "տնավարի" մի դիտողություն է անում, դու ակամա ուզում ես էդ թերությունը, վատ հատկությունը քեզ մոտ շտկել, իսկ եթե նա իր բոստանից փոցխը բերի ու մտցնի աչքդ, արածդ "քըխ" քայլի համար, դու միևնույն է չես հասկանա ու քեզ մոտ ինքնըստինքյան հակառակվելու միտում կնկատվի... Ինչևէ... Մտքերս միգուցե խառնիճաղանչ կերպով եմ մատուցում` հասնելով Օսլոյից մինչև Մարս մոլորակ, բայց ինչ արած... Բացի էդ դուզ խոսքը... Ինչևէ...
Հա, Ծոմակը նույնպես մի ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ երևույթի է մասնակցել Էդքան մի բան, ընդամենը էդպես կորակեմ... Եկեք ազգովի նրան կախաղան հանենք... Մի լավ, շատ ճիշտ բանաստեղծական տող կա` "Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է"... Բայց մենք անջատ ենք... Մենք երբեք էլ միասին չենք եղել... Մենք քիչ չի իրար վրա պիտակներ ենք դրոշմել միմյանց "լենինականցի", "կիրովականցի", "քյավառցի" կոչելով, մի բան էլ իրար միս ենք կրծում, բամբասում, մեջքի ետևից խոսում ու գիշերվա հազարին էլ բան ենք պայթեցնում մի շենքում, որտեղ մարդիկ հանգիստ քնած են ու ութերորդ երազն են տեսնում... Բա ոնց չասես` այ հորթ, էդ շենքում կարող ա քո "լենինականցի" մորաքրոջ աղջիկն ա վարձով ապրում ու հնարավոր ա շենքն էլ այրվի... Լավ, սա էլ հեչ... Ինչ իրավունքվ, ինչի? Ով ես դու, կամ դուք, որ պիտի որոշեք Ծոմակն ու Փիլիպոսը պիտի գնան Թուրքիա թե Ղրղզտան? Կամ նրա դեմքին պիրսինգ կա թե չէ? Նախ նկատիր քո աչքի վերևի ունքը, նոր մտածիր եղանդ դիմացինի կոկորդը խրելու ոճիրի մասին... Վանդալիզմի ժամանակաշրջան? Հա? Էդպես որակենք? Ուրեմն, հետայսու մենք բոլորս պիտի վախենանք մայրաքաղաքի փողոցներով քայլելիս, որովհետև մեզ վրա կարող են հարձակվել դիմակավորված անհայտ անձինք ու սպանեն մեզ, բռնության ենթարկեն ու ծեծեն մեզ, ինչի վրա ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՈՉ ՈՔ ուշադրություն չի դարձնի... Ահ ու սարսափ է տիրում... Ձեր ու Ձեր նմանների պատճառով... Ինձ էլ կարող ա դուր չի գալիս քո վզի հաաաաաաաաաաաաաաաաստ շղթան կամ էլ վրայիդ զազրելի հոտը... Ինչ անեմ? Գամ Ձեր շենքի վերելակը պայթեցնեմ, որ դռները բացվի ու ընկնես անհաս անդունդը?
Ժողովուրդ, եկեք գոնե մի քիչ սիրենք ու հարգենք իրար, մարդիկ տարբեր կերպ են մտածում, դա նորմալ ա, մի վարկաբեկեք էն մարդուն, ում աչքի վերևի ունքը Ձեր սրտով չէ... ով արվեստի աշխարհում ա ու ասենք Ծոմակի նման խենթ ա... Պետք չի... Վերջ տանք ծուռ դիմակահանդեսին...
Եվ վերջում, սննդի ու ալկոհոլի մեր չափաբաժինը ինչ-որ մի սրճարանում կամ օբյեկտում ծամելիս, ոչ ոք տեղյակ չէ, թե խոհարարն ինչ աստիճանի շողշողուն մաքրությամբ օժտված ձեռքերով է պատրաստել մեր սենդվիչը, թե կողքի "բանկետնիում" քանի գեյ կամ ինչ կա...
... նույն բանականությամբ` "D.I.Y" փաբը միասեռականների "որջ" չէր, որովհետև էնտեղ ես տեսել եմ մի շարք հայտնի դեմքերի, երեկոն հաճելի կերպով անցկացնող ուսանողների, երգիչների, պատկառելի տարիքով կանանց, իմ ուսանողական ու աշխատանքային ընկերներին, որոնց սեռական կողմնորոշմանը փոքր-ինչ անգամ չեմ կասկածում... Ինչ ա մարդկանց 70%-ը միասեռական ա? ՈՒ Ի ՎԵՐՋՈ, արաաաաաա, մոռացել էի` ԵՍ ԵՄ ԷՆՏԵՂ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ գարեջուր վայելել ու էնտեղ էր, ի դեպ, նաև վաճառվում իմ "Խեղկատակի զառանցանքները" գիրքը ու էլի շատ ժամանակակից գրողների ստեղծագործություններ նույնպես... Մտածենք ու մենք էլ ասենք "ՈՉ ՖԱՇԻԶՄԻՆ"...

6 февр. 2012 г.

"ԽԵՂԿԱՏԱԿԻ ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԸ" գրքի շնորհանդես



"Խեղկատակի զառանցանքները" արդեն վաճառքում, ՄԻԱՅՆ Բուկինիստ և Բյուրոկրատ գրախանութներում...

Գրքի շնորհանդես`
ՄԱՐՏԻ 4-ին, ժամը 17:00-ին Բյուրոկրատ գրախանութում:

Ծրագրում` մամուլի ասուլիս, ընթերցումներ, գեղարվեստական մաս, հյուրասիրություն...

Սիրով հրավիրում եմ Բ Ո Լ Ո Ր Ի Ն...

Մինչև զառանցանքները...
Ես ինձ գրող չեմ համարում: Գրվածքներս անվանում եմ "ցնդաբանություններ" կամ "զառանցանքներ": Ուղղակի էդ ամենն իմ կողմից գրի է առնվել, քանզի արտահայտվելու կարիք ունեի: Միգուցե դա ինչ-որ մեկին պետք է, գրողը տանի...
Հնարավոր է դա Ձեզ թվա անսովոր ներկայացում կամ "փախած" ֆիլմ որևէ "սյուռ" ռեժիսորի անձնական արխիվից, որը նախատեսված չէ լայն մասսաների համար:
Ուստի դա ևս ռեժիսուրա է, իմ զգացողությունների ռեժիսուրան...
Տարօրինակ կադրեր ու միզանսցեններ...
Պարադոքսալ և աբսուրդ ԿՅԱՆՔ-ԹԱՏՐՈՆ` թաքուն նկարահանած խեղկատակի գերզգայուն տեսախցիկով:
Փորձենք կարդալ? Խոստանում եմ Ձեզ միայնակ չթողնել ու ընկերակցել, եթե իհարկե թույլ կտաք:
Այն փոքր-ինչ յուրօրինակ աշխարհ է, ուր Դուք մուտք կգործեք...
Այդ աշխարհում Դուք կգտնեք ու կճանաչեք ինքներդ Ձեզ:
Գրքի վերջում անակնկալ - DVD սկավառակ, որի վրա վերոհիշյալ ցնդած ռեժիսորի նկարահանած կարճամետրաժ ֆիլմերն են...

Միշտ Ձեր Արթուրո Սայան:

Եվ այսպես, պայմանավորվեցինք. Փ Ե Տ Ր Վ Ա Ր Ի 23-ից "Խեղկատակի զառանցանքները" արդեն վաճառքում, ՄԻԱՅՆ Բուկինիստ և Բյուրոկրատ գրախանութներում...
Գրքի շնորհանդես` Մ Ա Ր Տ Ի 4-ին, ժամը 17:00-ին Բյուրոկրատ գրախանութում:
P.S. Շնորհանդեսի շրջանակներում սպասվում են հաճելի այլ անակնկալներ...
Մինչ հանդիպում))) Սպասում եմ Ձեզ...

12 февр. 2011 г.

"ՎԻԶՆԵՐՍ ԾՈւՌ Ու ՀԵՏ ՆԱՅՈՂԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ"

Բարև: "Բրավո հայեր" ամսագիրը, որի նոր համարին /համենայն դեպս ես/ շատ էինք սպասում, վերջապես լույս տեսավ` ծնվեց:
Ստորև Ձեզ եմ ներկայացնում ինձ հետ այն շատ ԱՆԿԵՂԾ հարցազրույցը, որի մասին ՖԲ-ով լիքը ՓԻ-ԱՌ էի անում, միայն հաճույքի` տվյալ պարագայում, այսպես կոչված, կայֆի համար:
Բլոգում հարցազրույցի տպման որակի համար /ոչ բուն հարցազրույցի իմաստով, այլ տեսողական/ հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե ինչ-որ բան պարզ չլինի` կարդացեք սկզբից կամ մոտակա կրպակից գնեք ամսագիրը ընդամենը 600 դրամով: Միևնույն է այդ գնով նորմալ սուրճ չեք ճարի քաղաքի սրճարաններում...))) Լավ, էս մասին արդեն խոսել ենք առանձին նյութում...
Արդեն զգացի, որ չեմ կարող ասել հաճելի ընթերցում, որովհետև տառերը չեն երևում...
"Բրավո հայեր" ամսագրին մաղթում եմ, որ շատ շուտով կայք ունենան, որ միանգամից հղում տանք, ոչ թե էսպես տանջվենք ու Ձեզ էլ տանջենք...

15 янв. 2011 г.

ՇԱՏ ՇՈՒՏՈՎ...

‎"ԲՐԱՎՈ հայեր" ամսագրի այս համարում ՇԱՏ ԱՆԿԵՂԾ հարցազրույց ինձ հետ` "Վիզներս ծուռ ու հետ նայողի սկզբունքով"...
Այն մասին, թե...
Թե ինչպես ինձ "տշեցին" քննություններից. փետրվարից ես չեմ ուսանելու Մոսկվայի Մեյերհոլդի անվան ռեժիսուրայի մագիստրատուրայում,
Թե ինչպես եմ ԲԱՑԱՌԱՊԵՍ իմ աշխատասիրությամբ ու առանց "հարուստ հոպար" ունենալու ՀՀ-ում հասել հաջողությունների...
Թե ինչպես են ժյուրիի անդամներն իրենց դրսևորել երևանյան հայտնի թատերական մրցանակաբաշխության շրջանակներում,
Թե ինչպես ես չեմ կրկնի անցյալ տարվա իմ սխալը ու այս տարի կլքեմ Հայաստանը...
Այն մասին, որ "Կատուն շիկացած տանիքին" նոր սենսացիոն ներկայացումը շուտով պատրաստ կլինի, եթե մենք հովանավոր գտնենք և կարողանանք հոգալ ներկայացման ծախսերը: Բեմադրող ռեժիսորներն են Յանա Գաբրիելյանը և ես: Նախապատրաստական աշխատանքները տարվում են, փորձերը գրեթե սկսված են, ներկայացումը նախատեսվում է հանդիսատեսի դատին հանձնել գարնանը...
"Բրավո հայեր" ԱՐԴԵՆ վաճառքում...

Խոստացված նյութեր բլոգի շրջանակներում`
1. Նոր խորագիր Նյու Արթ բլոգի շրջանակներում` "...Փաստորեն", որի առաջին հյուրը լինելու է "Շանթ" ՀԸ-ի "Պարիր թե կարող ես" նախագծի մասնակից Ռոբերտ Խաչատրյանը: Հարցազրույցի ընթացքում բլոգի ընթերցողին կներկայացնենք` ինչ է տեղի ունեցել իրականում և թե ինչու Ռոբը հիմա նախագծում չէ(...
2. Վերջապես ամփոփում եմ "Հայտնի անհայտը" խորագրի հաջորդ հյուրի հետ կապված թեժ քննարկումը Ձեզ հետ: Ձայների ճնշող մեծամասնությամբ /Ձեր ցանկությունները մեր բլոգում իրականություն են դառնում/, այսինքն Ձեր իսկ ցանկությամբ, խորագրի հաջորդ հյուրը լինելու է "Դորիանս" խմբի երգիչ Գոռ Սուջյանը, ով էլ կհյուրընկալվի իմ տանիքում:
3. "Իմ Արա Հետը" պատմվածաշարն արդեն ավարտված է, պատմվածքներից առաջիկայում կտեղադրեմ բլոգի համապատասխան վերնագրի ներքո: "Իրական զառանցանք տանիքում" վեպի վրա շարունակում եմ աշխատել...
Այսօր այսքանը, կհանդիպենք...

Արվեստագետ և որ ամենակարևորն է` ՄԱՐԴ...

Դեկտեմբերյան մի ցրտաշունչ օր էր, որը ինչպես պարզվեց հետագայում միայն թվացյալ ցրտաշունչ էր, քանի որ երեկոն անցավ ավելի քան տաք և ջերմ մթնոլորտում: Երկու հանգամանքն արդեն իսկ բավական էին` երեկոյի տերը նկարիչ-երգահան Կարեն Գրիգորյանն էր, իսկ այդ օրվա նրա ստեղծագործական երեկոն անց էր կացվում Նարեկացի Արվեստի Միությունում:
Ես էսպիսի մի "բզիկ" ունեմ. եթե տվյալ օրը ՀՐԱՎԻՐՎԱԾ եմ ինչ-որ տեղ, ապա հնարավորության դեպում անպայման գնալու եմ, մանավանդ որ ՈւԶՈւՄ եմ գնալ:
Մի քանի ժամ անընդմեջ հանդիսատեսին հնարավորություն էր ընձեռված ևս մեկ անգամ ծանոթանալ Կարենի ստեղծագործություններին, ինչպես երաժշտական, ֆոտո, այնպես էլ այսպես կոչված, վիդեո նախագծերին:
Հայկական սովորության համաձայն, ես Նարեկացի կենտրոն մուտք գործեցի երեկոյի մեկնարկից տասը րոպե անց: Չնայած սովորաբար զերծ եմ բնավորության այդ գծից, ամեն դեպքում ուշացմանս պատճառը երեկոյան այդ ժամի խցանումներն էին, իսկ քանի որ ես ձեռնունայն չէի գնալու Կարենին շնորհավորելու, խցանումներն ավելի ակնառու դարձան, որովհետև Նարեկացի կենտրոն գնում էի արդեն հուշանվերների խանութ այցելելուց հետո միայն)))
Գնացի, հասա "հանդիպման վայր", դահլիճում արդեն մութ էր, էկրանին ցուցադրվում էր Կարեն Գրիգորյանի "Շագալ" ֆիլմը, որը, ինչպես գիտենք նվիրված է նկարիչ Մարկ Շագալի 120-ամյակին: Ֆիլմը նախկինում էլի դիտել էի, սակայն ևս մեկ անգամ հաճույքով ըմբոշխնեցի և զգացի նուրբ հոգու տեր արվեստագետ, տաղանդավոր Մարկ Շագալի "ներաշխարհը", որը հրաշալի կերպով ընկալել և մեզ ներկայացրել էր Կարենը:

Այնուհետև տեղի ունեցան մի քանի ելույթներ. www.AAD.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը Կարենին պատվոգիր հանձնեց, եղան էլի մի շարք հիշարժան պարգևներ... Քիչ անց Կարենը, ով նաև այդ օրվա ինքնատիպ հանդիսավարն էր, որպես երեկոյի լիիրավ տանտեր, ներկաներիս հրավիրեց Նարեկացի Արվեստի Միության պատկերասրահ մի-մի թաս գինու ընկերակցությամբ վայելելու իր հեղինակած և պատկերասրահում ցուցադրված տարբեր տարիների աշխատանքները:
Այս ամենից հետո մեկնարկեց երեկույթի երաժշտական մասը, որի ընթացքում մենք սիրով ունկնդրում էինք նրա ստեղծագործություններից` շնորհալի երիտասարդ դաշնակահար Արեգ Միրզոյանի օգնությամբ: Այդ շարքից սիրով կառանձնացնեմ Կարենի հեղինակած "You are my kix" երգը, որը հանրության շրջանում ընդունվեց նաև երգչուհի Ջուսի կատարման շնորհիվ, ով էլ ի դեպ հրավիրյալների շարքում ուներ իր պատվավոր տեղը...
Երեկոն, ի ուրախություն ինձ /չնայած ես հենց դա էլ ակնկալում էի/ զերծ էր հայկական շոու-բիզնեսային "գլամուր" տրամադրություններից և քմահաճ երևույթներից...
Բրավո Կարեն, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ` լավագույն բարեմաղթանքներով և երաժշտական աշխարհում քեզ միշտ բարձունքներում տեսնելու ակնկալիքով...

Որպես վերնագիր` նկարներն ամեն ինչ ասում են...

...Մարդ ես, չէ...? Ասենք շատ ես քայլել, ուզում ես մի տեղ նստես մի կոֆե խմես, կամ էլ գարեջուր... մի սենդվիչ "ծամես" ի վերջո... Մարդը երբեմն սովի զգացում էլ է ունենում, նորմալ ա... Ուր գնալ և որտեղ անցկացնել հանգստի ԻՄ կամ ՔՈ չափաբաժինը...?
Ու սկսվում է տանջանքն ու անհույս փնտրտուքը երևանյան մի շարք "յանի բար-սրճարան-ռեստորանների" խաժամուժ լաբիրինթոսում...
Վերջերս աղջիկ ընկերներիցս մեկի հետ գործով տեղ էինք գնում: Հյուսիսային պողոտայով էինք անցնում և "հիանում" նոր Երևանի սալահատակ փողոցներով... Մեր աջ կողմի վրա հայտնի "չգիտեմինչաFREDO"-ն էր, մտանք տաք շոկոլադ ուտելու, որը չկերանք, այլ խմեցինք, որովհետև էնքան ջրիկ էր, որ ուտելու չէր... Հենց այս միջադեպը հիմք հանդիսացավ նման բովանդակությամբ նյութիս, նախկինում բազմաթիվ դեպքերի էի ականատես եղել այս թեմայի հետ կապված, բայց հաճախ աչք էի փակում ու ասում` լավ դե, ոչինչ... Բայց նման դեպքերը սկսեցին էնքան հաճախակի դառնալ, ու համոզված եմ ոչ միայն իմ կյանքում, որ որոշեցի կիսվեմ Ձեզ հետ այս առիթով: Հաճախ "դրանք"` էդ դեպքերի "հեղինակները" հենց էդ մեր "լավ, դե ոչինչ"-ից են առիթավորվում, բայց եթե մենք տենց չմտածենք ու չթողնենք, որ մեզ էշի տեղ դնեն, մի քանի տարուց միգուցե դրական տեղաշարժ լինի... Ամեն դեպքում, ես իմ հերթին փորձում եմ լավատես լինել...
Իսկ գիտեք արդյոք, որ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ բարերում էն "ռազլիվ պիվա"-ն, որ որպես 0,5 լիտր գնում ենք մենք, ամենևին էլ 0,5 չէ, այլ 0,4, բայց մենք վճարում ենք դրա դիմաց որպես 0,5 լիտր:
...Որ իրական "Մոխիտո" հայտնի կոկտեյլը Երևանում մատուցում են երևի մի 3 տեղ լավագույն դեպքում, մնացած վայրերում մեզ մատուցվում է ոչ թե "Մոխիտո", այլ "Մոխիտոյի մեղքը": Ինչու? Որովհետև իրական "Մոխիտոյի" այսպես կոչված շագանակագույն շաքարավազը շատ թանկ է, էլ ինչի մարդիկ էդքան փող ծախսեն, ավելի հարմար է` խաբեն... մեկ ա ով ա բան հասկանում... Կարճ կապեցի,, լավ, չծավալվեմ... Մենակ մեր երկրի "սերիալչիկներին" մի խորհուրդ կտամ, "Մոխիտոյի մեղքը" լավ անուն ա, նոր սերիալ կարաք նկարեք էդ վերնագրով, հեղինակային իրավունքը ես տալիս եմ, չնեղվեք... Էդ անունը Ձեզ համար նոր "բում" կամ "վավու" կապահովի...
...Որ ամենուր ֆրեշ եք պատվիրում, գիտեք գրեթե բոլոր դեպքերում ինչ ա Ձեզ մատուցվում, էդ Ձեր ուզած մրգի ամենաէժանագին "բնական" հյութ` համեմված "կռանթի" ջրով... Բա...
Էլ չենք խոսում մեր ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ մատուցողների "մուՆՆաթ" դեմքերի ու "ռոժերի" մասին, որոնք նենց են մոտենում սեղանիդ, որ մտածում ես` լավ, ինչի հենց ստեղ եկա... Բա լավ, ուր գնալ, եթե համարյա ամենուր նույն ...-ն ա? Ես բազմիցս կեսկատակ-կեսլուրջ ասել եմ, որ հոլիվուդյան կենսագրության համար, գրեթե ամեն ինչ ունեմ... Օրինակ, ուսումնառությանս տարիներին մատուցող եմ աշխատել, ես ՇԱՏ ԼԱՎ գիտեմ էդ գործի բարդությունն ու նրբությունները, բայց աշխատելու ժամանակ էն բոլոր արժող կամ չարժող մարդիկ, որոնց առջև ես սնունդ կամ խմիչք եմ մատուցել, իմ մասին նման կարծիք չեն ունեցել... Ես ըստ արժանվույնս արել եմ իմ գործը և ըստ արժանվույնս գնահատվել, նաև նյութապես... Իսկ եթե իմ առաջ հիմա ինչ-որ տխմար, նուրբ ասած, փորձում ա "կոֆեի բաժակ շպրտել", ես էլ էդ 100-200 դրամ "չայեվոյը" շպրտում եմ ոչ թե հաշվի կաշեպատ պատյանի, այլ մոտակա աղբարկղի մեջ...
Էլ հավես չունեմ, եթե կուզեք առանձին շատ բան կպատմեմ, մարդիկ թող չնեղվեն ու շարունակեն իրենց բիզնեսը, ոչ թե իմ նման փորձեն արվեստով զբաղվել կամ էլ բլոգ բացել ու որպես նյութի վերջաբան ասել. "որպես վերնագիր նկարներն ամեն ինչ ասում են"...)))
Ողբում եմ զքեզ, Հայոց Աշխարհ...